Իրանի Էներգետիկայի նախարարն Աֆղանստանի հետ քննարկել Է ջրի շուրջ համաձայնագրի կատարումը

Իրանի Էներգետիկայի նախարարն Աֆղանստանի հետ քննարկել Է ջրի շուրջ համաձայնագրի կատարումը

Իրանը պատրաստ Է Աֆղանստանի հետ համագործակցել Էներգիայի, գյուղատնտեսության, ջրամատակարարման եւ օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իրանի Էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը Քաբուլում հայտարարել Է «Թալիբան» շարժման արտաքին գործերի նախարար մավլավի Ամիր Խան Մութաքիի հետ հանդիպմանը, հաղորդել Է թալիբների ԱԳՆ-ն:

«Իրանի պատվիրակությունը պնդում Է՝ կատարել Իրանի եւ Աֆղանստանի միջեւ ջրի շուրջ գիլմենդյան համաձայնագիրը»,-սոցցանցում հաղորդել Է թալիբների ԱԳՆ-ի հասարակայնության հետ կապերի տնօրենի օգնական եւ մամուլի քարտուղար Հաֆիզ Զիա Ահմադը: Իր հերթին Մութաքին հանգամանորեն պատմել Է Իրանում աֆղանցի առեւտրականների եւ փախստականների խնդիրների, այն հարցերի մասին, որոնք կապված են սահմանագծի, տարանցման զարգացման հետ: Նշվում Է, որ հանդիպմանը շեշտը դրվել Է երկկողմ հարաբերությունների ամրապնդման, խնդիրների դիվանագիտական լուծման եւ նմանօրինակ հանդիպումների շարունակման վրա:

«Երկու կողմերն ընդգծել են, որ Իրանն ու Աֆղանստանը ունեն ընդհանուր տնտեսական, մշակութային գծեր, եւ անհրաժեշտ Է ջանքեր ներդնել, որպեսզի անառողջ տարածաշրջանային ու միջազգային մրցակցությունը չխանգարի դրանց զարգացմանը»,-ասվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում