Քաշքշուկ Զապորոժիեի կայարանում. մարդիկ փորձում են լքել երկիրը (տեսանյութ)
Ուկրաինայում մարդիկ փորձում են փախչել մարտերին հարակից գոտիներից։ Այդ պատճառով կայարաններում հերթեր են ու հրմշտոցի պատճառով շատերը չեն կարողանում նստելգնացքները։ Տեսանյութը սոցիալական ցանցերից է, այստեղ երևում է, թե ինչ իրավիճակ է Զապորոժիեի երկաթուղային կայարանում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին հրատապ բանակցություններ են վարել, որոնց ընթացքում քննարկել են Եվրոպայում ամենամեծը համարվող Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակը, որտեղ, ուկրաինական կողմի պնդմամբ, ռուսական զորքի կողմից հրետակոծությունից հետո հրդեհ է բռնկվել։ Մարտի 4-ին կայացած զրույցի արդյունքները հայտնել են Սպիտակ տանը։
Կարծիքներ