Չինաստանի գործընկերներին ներկայացրել եմ խաղաղության խաչմերուկի նախագիծը. Թորոսյան
Անգոլայի մայրաքաղաք Լուանդայում անցկացվող Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել եմ Չինաստանի պատվիրակության ղեկավար Ջինգայ Լիի հետ (Չինաստանի Ազգային ժողովրդական կոնգրեսի Կրթության, մշակույթի և առողջապահության հանձնաժողովի փոխնախագահ), ում հետ մտքեր ենք փոխանակել երկու խորհրդարանների և երկրների համագործակցության շուրջ:
Գործընկերոջս ներկայացրել եմ մեր երկրի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումները, ներառյալ Ադրբեջանի հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քանի 100.000 հայերի բռնի տեղահանումը իրենց հայրենիքից դեպի Հայաստան և այն հումանիտար խնդիրները, որոնց բախվում է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի հնարավորինս լուծի մեր հայրենակիցների կեցության հարցերը Հայաստանում:
Չինաստանի գործընկերներին նաև ներկայացրել եմ խաղաղության խաչմերուկի նախագիծը, որը մենք առաջարկում ենք տարածաշրջանային ապաշրջափակման համար` կապելու հարավը հյուսիսին և արևելքը արևմուտքին և պահպանելով մասնակից երկրների իրավազորությունը իրենց տարածքով անցնող ենթակառուցվածքների վրա:
Պայմանավորվել ենք երկկողմ ֆորմատով և տարբեր միջազգային հարթակներում համատեղ աշխատանքը ակտիվացնելու շուրջ:
Այս մասին ֆեյսբուքում գրել է Արսեն Թորոսյանը:
Կարծիքներ