Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում

Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում

Այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Բալայանը:

«Սիրելի՛ էրեբունցիներ, ինձ համար շատ պարտավորեցնող է ձեր կողմից ստացած վստահությունը, ուստի շարունակելու եմ իմ բոլոր ջանքերն ուղղել ի բարօրություն մեր վարչական շրջանի և ծառայել մեր ժողովրդին»,- ասված է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում