Շրջափակված, բայց ապրում ենք․ Ստեփանակերտում պսակադրություն է կատարվել

Ստեփանակերտում այսօր պսակադրություն է կատարվել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱՀ ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Շրջափակված, բայց ապրում ենք: Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարում այսօր Տիրոջ օրհնությունն են ստացել Էդուարդն ու Ասպրամը»,- մանրամասնել է նա:
Կարծիքներ