Ավստրալիայում կորոնավիրուսի ռեկորդային թիվ է գրանցվել

Ավստրալիայում կորոնավիրուսի ռեկորդային թիվ է գրանցվել

Ավստրալիայում սեպտեմբերի 4-ին գրանցվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային քանակ՝ 1756 դեպք: Իշխանությունները նախազգուշացրել են, որ վատագույնն առջևում է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Դեպքերի մեծ մասը կրկին գրանցվել է Նոր Հարավային Ուելս նահանգում՝ 1533 նոր դեպք և 4 մահվան դեպք:

Ավստրալիայում կորոնավիրուսով ընդհանուր առմամբ վարակվել է մոտ 60 հազար մարդ, մահացել՝ 1036-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում