Մատիչը կհեռանա Ռոմայից

Մատիչը կհեռանա Ռոմայից

Armsport.am-ի հաղորդմամբ՝ «Ռոմայի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը լքում է ակումբը։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 35-ամյա սերբը տեղափոխվում է «Ռեն»: Ֆրանսիական ակումբը հռոմեացիներին կվճարի 3 միլիոն եվրո։

Մատիչը «Ռոմային» միացել է 2022 թվականի ամռանն անվճար տրանսֆերով։

«Գայլերի» կազմում կիսապաշտպանը անցկացրել է 50 հանդիպում, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնել էր, որ «Ռոման» կարող է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում