Տեղի է ունեցել կենսաանվտանգության տեղեկատվական հարթակում առկա տեղեկատվությունից և մեխանիզմներից արդյունավետ օգտվելու եղանակներին նվիրված սեմինար
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Երրորդ ազգային բաղադրիչի իրականացում» ծրագրի շրջանակներում Ջերմուկ քաղաքի «Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցում» իրականացրել է սեմինար: Այս մասին հայտնում են ՇՄ նախարարության մամուլի ծառայությունից։
Սեմինարի աշխատանքներին մասնակցելու համար հրավիրված էին ՀՀ բոլոր մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ներկայացուցիչները, շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցների, հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ:
Սեմինարի նպատակն էր շահագրգիռ բոլոր կողմերին ծանոթացնել կենսաանվտանգության մասին Կարթագենայի արձանագրության շրջանակներում ստեղծված կենսաանվտանգության տեղեկատվական հարթակում առկա տեղեկատվությունից և մեխանիզմներից արդյունավետ օգտվելու եղանակներին, ինչպես նաև կենսաանվտանգությանն առնչվող տեղեկատվության հրապարակման ընթացակարգերին։
Սեմինարը վարել են Ալեքսեյ Տարասևը և Գալինա Մոզգովան:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը:
Սեմինարի ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր թեմաներ, մասնավորապես՝
- «Կայուն կարողությունների զարգացում՝ Կենսաանվտանգության տեղեկատվական հարթակից արդյունավետ օգտվելու համար» երրորդ ազգային ծրագրի ներկայացում,
- Կենսաանվտանգության մասին Կարթագենյան արձանագրության և Կենսաանվտանգության տեղեկատվական հարթակի (ԿՏՀ) ներկայացում,
- Կենսաանվտանգության մասին Կարթագենյան արձանագրության և ԿՏՀ-ի ներկայացում,
- Կենդանի վերափոխված օրգանիզմներ և փոխկապակցված հայեցակարգեր։
Մասնակիցները անցել են գիտելիքների գնահատման նախնական և վերջնական թեստը , գնահատականները ցույց են տվել, որ սեմինարի արդյունքում մասնակիցների գիտելիքները վերը նշված թեմաների վերաբերյալ ավելացել են ավելի քան 60 տոկոսով:
Կարծիքներ