Բանտարկվել է կանանց իրավունքների համար պայքարող սաուդցի ակտիվիստը
Սաուդյան Արաբիայում հինգ տարի ութ ամիս ազատազրկման է դատապարտվել կանանց իրավունքների պաշտպան, ակտիվիստ Լուջայն ալ-Հաթհուլը, գրում է Reuters-ը:
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի խոսքով՝ կնոջը մեղադրանք է առաջադրվել «թագավորությունն ապակայունացնելու փորձ կատարելու, թագավորությանը ոչ բարեկամ երկրների հետ կապեր ունենալու, ինչպես նաև նրանց գաղտնի տեղեկատվություն տրամադրելու համար»:
Դատարանը հաշվի կառնի, որ կինն արդեն 2 տարի 10 ամիս անցկացրել է բանտում:
31-ամյա ակտիվիստը ձերբակալվել է բազմաթիվ բողոքներից հետո, երբ պաշտպանում էր մեքենա վարելու կանանց իրավունքը: Այդ մասին օրենքն ընդունվելուց հետո էլ կինն ազատ չի արձակվել:
Կարծիքներ