Հանգստյան օրերին ԱՄՆ ներկայացուցիչները Դոհայում կհանդիպեն թալիբների հետ
Կատարի մայրաքաղաք Դոհայում հոկտեմբերի 9-10-ը ծրագրված է ԱՄՆ պատվիրակության հանդիպումը «Թալիբանի» ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներին։
Հանդիպման թեմաները կդառնան Աֆղանստանում տնտեսական անկումը, հասանելիությունը մարդասիրական օգնությանն ու առողջապահությանը, ինչպես նաև պայքարն ահաբեկիչների դեմ։
ԱՄՆ պատվիրակությունը շարժման ներկայացուցիչների հետ կհանդիպի Աֆղանստանի զորքերի դուրս բերումից հետո առաջին անգամ։ Պատվիրակության կազմում կլինեն Պետդեպի պաշտոնյաներ, USAID-ի և հետախուզական հասարակության ներկայացուցիչներ։
Գործակալության զրուցակիցները հստակեցրել են, որ հանդիպման նպատակը թալիբների հետ պրագմատիկ աշխատանքի շարունակումն է։
Կարծիքներ