ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Աշոցք գյուղում մառախուղ է

 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Աշոցք գյուղում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Արագածոտնի մարզի, Բավրայի, Կապանի, Գորիսի, Աղվանի-Տաթև և Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կապան, Գորիս, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Աշոցք գյուղում մառախուղ է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում