ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել և Մոլդովայի ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարության պետքարտուղարի հետ
Ապրիլի 21-ին կայացել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի հեռախոսազրույցը Մոլդովայի Հանրապետության ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարության պետքարտուղար Դումիտրու Սոկոլանի հետ:
Զրույցի ընթացքում կողմերը վերահաստատել են հայ-մոլդովական հարաբերությունները զարգացնելու և միջպետական երկխոսությունը խթանելու փոխադարձ նպատակաուղվածությունը:
Ընդգծվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների հետևողական անցկացման կարևորությունը, ինչպես նաև քննարկվել առաջիկա միջոցառումների ժամանակացույցը:
Կարծիքներ