Սուրեն Պապիկյանը՝ Ջերմուկում սպասվող ներդրումների մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել Ջերմուկ քաղաքում սպասվող ներդրումների վերաբերյալ:
- Շահումյան փողոցի բարեկարգում
- Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգում
- Ջրվեժի ճեմուղու բարեկարգում
- Ըմպելասրահի, ճեմուղիների և շուկայի բարեկարգում
- Եղնիկի դիտահրապարակի կառուցում
- Մաշտոցի փողոցի հիմնանորոգում
Աշխատանքները կիրականացվեն «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» շրջանակներում՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, Հայաստանի Կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսական միջոցներով։
Ծրագիրը համակարգում է Էկոնոմիկայի նախարարությունը:
Կարծիքներ