Գանձակ գյուղին հարակից դաշտերում այրվել է 10 հա խոտածածկույթ

Գանձակ գյուղին հարակից դաշտերում այրվել է 10 հա խոտածածկույթ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 14:21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձակ գյուղին հարակից դաշտերում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:16-ին, մարվել՝ 15:26-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում