7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» ծրագրով անցկացվել են բասկետբոլի և սեղանի թենիսի եզրափակիչները
ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով անցկացվել են բասկետբոլի (տղաներ, աղջիկներ) և սեղանի թենիսի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները:
Մրցումները կայացել են Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Դինամո» մարզական ՀԿ-ի մարզադահլիճներում:
Տղաների պայքարում հաղթող է ճանաչվել Շիրակի մարզի Արթիկի ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղը գրավել է Լոռու մարզի Տաշիրի ավագ դպրոցը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գեղարքունիքի մարզի Գավառի ավագ դպրոցը:
Աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել Շիրակի մարզի տնտեսագիտական վարժարանի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզի Չարենցավանի ավագ դպրոցը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լոռու մարզի Վանաձորի N 11 ավագ դպրոցը:
Թիմերը հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք էին ստացել՝ միջմարզային նախընտրական փուլերի արդյունքներով:
Սեղանի թենիս մարզաձևի թիմային պայքարում առաջին տեղը զբաղեցրել են Լոռու մարզի ներկայացուցիչները, երկրորդ տեղում Երևան քաղաքի թիմն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սյունիքի մարզի թիմը:
1-ից 3-րդ տեղերը զբաղեցրած դպրոցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան հավաստագրերով, գավաթներով և մեդալներով, ինչպես նաև՝ խրախուսական նվերներով:
Կարծիքներ