Կողմերը չպետք է սրեն առանց այն էլ լարված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում կոչ է արել չսրել առանց այն էլ լարված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Արցախում գազամատակարարման դադարեցման մասին հարցին ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կոչ է արել երկու կողմերին հնարավորինս արագ լուծել մատակարարումները վերականգնելու հարցը։
«Համապատասխան աշխատանքներ են տարվում ՌԴ ԱԳՆ-ի, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության և «Գազպրոմի» կողմից, որպեսզի բնակչությունը չտուժի»,- ասել է Զախարովան։
Կարծիքներ