Այս սարսափելի իրավիճակը չափազանց երկար է տևում. Լյուքսեմբուրգի խորհրդարանի պատգամավորը դիմել է Ադրբեջանին
Լյուքսեմբուրգի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իվ Կրուխտենն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը։
Այս մասին Իվ Կրուխտենը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ նշելով.
«Այս սարսափելի իրավիճակը չափազանց երկար է տևում։ Անհապաղ բացեք Լաչինի միջանցքը»:
Կարծիքներ