Քանաքեռ-Զեյթուն համայնքում վաղը 11 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 13.00-24.00-ն, կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների
ջրամատակարարումը.
Քանաքեռի 1-17 փողոցներ, Ֆանարջյան և Զաքյան փողոցներ, Ծարավ Աղբյուրի փողոցի 1-53 համարներ, Բեստ Լայֆ բժշկական կենտրոն, Ուռուցքաբանության ազգային կենտրոն և Սարկավագի փողոց՝ բացառությամբ 126, 128, 145-151 շենքերի՝ իրենց կոտորակներով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կարծիքներ