Մահացել է ԼՂ-ի ամենատարեց քաղաքացին՝ 103-ամյա Մեսրոպ պապը
Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Արարատի մարզում հանկարծամահ է եղելԼՂ-ից բռնի ետղահանված մի քաղաքացի։ Ժամը 10։00-ի սահմաններում «Արտաշատ» ԲԿ-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը ԼՂ Վանք գյուղի բնակիչ 103-ամյա Մեսրոպ Տ․-ն է։
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կարծիքներ