ԱՀ պետնախարարը հանդիպել է զոհված զինծառայողների ծնողների հետ
«Երեկ հանդիպել եմ զոհված զինծառայողների ծնողների հետ: Նմանատիպ ցանկացած հանդիպման ժամանակ, երբ ակնկալում եմ լսել նրանց ու նրանց ընտանիքների առաջ ծառացած խնդիրները, հանդիպում եմ հակառակին՝ բացառապես հայրենիքի, մեր անվտանգության և Արցախի ժողովրդին հուզող հարցերի շուրջ մտահոգությունների և լսում առկա խնդիրները լուծելու ողջախոհ առաջարկություններ»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ նշելով, որ նմանատիպ հանդիպումները փորձ է արվում առավելագույնս ծառայեցնել նաև այն խնդիրները վերհանելու գործին, որոնք հավելյալ դժվարություններ են ստեղծում զոհված զինծառայողների հարազատների համար:
«Այս հանդիպումը նույնպես բացառություն չէր, որից անմիջապես հետո պետական առանձին մարմինների տրվել են մի շարք խնդիրներ սեղմ ժամկետում կարգավորելու հանձնարարականներ:
Մենք միմյանց ըստ արժանվույնս ճանաչելու, գնահատելու և արժևորելու լրջագույն կարիք ունենք»,- գրել է պետնախարարը:
Կարծիքներ