ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին աշխարհի ցանկացած կետում. Մեթյու Միլլեր
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը` նշելով, որ Միացյալ Նահանգները հավատում է, որ ուղիղ բանակցությունները կարևոր են վերջնական տևական լուծման հասնելու համար:
«Մեր համոզմամբ, այն հասանելի է, եթե երկու կողմերը կարողանան համաձայնության գալ տարաձայնությունները հարթելու հարցում։ Մենք աջակցում ենք այդ բանակցություններին՝ անկախ նրանից՝ դրանք տեղի կունենան Վաշինգտոնում, Բրյուսելում, թե աշխարհի ցանկացած կետում: Կարևորն այն է, որ այս երկու կողմերը շարունակեն զրուցել միմյանց հետ»,- հավելել է խոսնակը։
Կարծիքներ