ՄԻԵԴ-ի անդրադարձը Բերձոր և Աղավնո համայնքների բնակչության տեղահանմանը

ՄԻԵԴ-ի անդրադարձը Բերձոր և Աղավնո համայնքների բնակչության տեղահանմանը

Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանության համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջի հիման վրա սույն թվականի օգոստոսի 19-ին ՄԻԵԴ-ը վերահաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված եւ նույն թվականի նոյեմբերի 3-ին առավել ընդլայնած միջանկյալ միջոցը՝ նշելով, որ այն շարունակում է ուժի մեջ մնալ:

«ՄԻԵԴ-ը կողմերին հրավիրել է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտմանը, այդ թվում նրանց՝ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքները վտանգի տակ դնելուց»,-ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հայտարարության մեջ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ կառավարության վկայակոչած իրադարձությունների նկատմամբ, այն է՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ իրականացվող զինված հարձակումներ, Բերձոր եւ Աղավնո համայնքների բնակչության տեղահանման սպառնալիքներ, կիրառելի է 2020-ի սեպտեմբերի 29-ին կայացված և մինչ օրս ուժի մեջ գտնվող որոշումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում