Մարզերից մեկում անձրև է սպասվում, մյուսում՝ ուժգին քամի. եղանակը Հայաստանում

Մարզերից մեկում անձրև է սպասվում, մյուսում՝ ուժգին քամի. եղանակը Հայաստանում

Նոյեմբերի 4-ի ցերեկը Սյունիքում սպասվում է կարճատև անձրև։

Նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Ինչպես տեղեկացնում է ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, Երեւանում Նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +19+21։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +12+16,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +11+14,

 նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +16+18,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +11+15,

Լոռիում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +18+21,

Տավուշում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+20,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +12+14,

 նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +15+18,

Արարատում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +19+21,

Արմավիրում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +19+21,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +12+14,

նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +19+21,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+23,

 նախալեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +17+20։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում