Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան բացել է Երևանում կայանալիք համագումարի առցանց գրանցումը
Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) բացել է առցանց գրանցումը իր հաջորդ արտահերթ համագումարի մասնակիցների համար, որը տեղի կունենա 2022 թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է IBA-ի պաշտոնական կայքը:
Ըստ հաղորդագրության՝ Երևանում կայանալիք արտահերթ համագումարի հիմնական օրակարգն այն է, որ ազգային ֆեդերացիաները որոշեն ասոցիացիայի նոր նախագահի ընտրությունների անհրաժեշտությունը:
«Ես խրախուսում եմ բոլոր ազգային ֆեդերացիաներին գրանցվել գալիք Կոնգրեսում, քանի որ լավ կառավարման համար մեր պայքարում IBA-ը ձգտում է բացարձակ թափանցիկության, երբ խոսքը վերաբերում է այնպիսի կարևոր որոշումների, ինչպիսիք են նախագահական ընտրությունները», - ասել է IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը:
Այն մասին, որ Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի տնօրենների խորհուրդը որոշել է, որ արտահերթ համագումարը անցկացվելու է Երևանում, հայտարարվել էր հուլիսի 15-ին:
Կարծիքներ