Հայկ Մարությանը նոր «զբաղմունք» է գտել. նա «գաղտագողի» լուսանկարում է «Հայկական ժամանակ»-ի խմբագրության շենքը

Հայկ Մարությանը նոր «զբաղմունք» է գտել. նա «գաղտագողի» լուսանկարում է «Հայկական ժամանակ»-ի խմբագրության շենքը

Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի բարեփոխումների դեմ բոյկոտ նախաձեռնած, այնուհետև բոյկոտը կիսատ թողած և Իտալիա մեկնած Հայկ Մարությանը նոր «զբաղմունք է գտել». հեռախոսով Երևանում լուսանկարներ է անում: 

Բանն այնն է, որ Մարությանն արդեն երկրորդ անգամ «գաղտագողի» հայտնվում է «Հայկական ժամանակ»-ի խմբագրության դիմաց և նկարահանում շենքը:

Նկատելով Մարությանին՝ «Հայկական ժամանակ»-ի լրագրողը մոտեցել է նրան, հարցրել, թե ի՞նչ նպատակի համար են լուսանկարները, Մարությանը պատասխանել է, թե հաճախ է այս շրջակայքում լինում, ընկերներ ունի, և հաճախ է շրջում Երևանում ու լուսանկարներ անում: 

«Լուսանկարիչ» Հայկ Մարությանից լրագրողը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ սկսած բոյկոտը կիսատ թողեց և գնաց Իտալիա, Մարությանը խուսափել է պատասխանել հարցին՝ ասելով, թե «Հայկական ժամանակ»-ին հարցազրույց չի տալիս:

Նշենք, որ Մարությանն ասել է, թե դեմ է, որ իրեն նկարահանեն, որից հետո լրագրողը անջատել է տեսախցիկը:

Նկատենք, որ ամենայն հավանականությամբ Մարությանը հերթական մոնոներկայացմանն է պատրաստվում, որում ամենայն հավանականությամբ անդրադարձ է կատարելու մեր լրատվամիջոցին և դրա համար է լուսանկարում խմբագրության շենքը: Սակայն Մարությանը կարող էր ավելի ազնիվ գտնվել և քաղաքակիրթ ձևով դիմեր նկարահանումների համար, քան թե «գաղտագողի» կատարի իր գործողությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում