Ռազմական ակադեմիա է այցելել Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը

Ռազմական ակադեմիա է այցելել Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը

Մարտի 27-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա է այցելել Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը:

Այցի շրջանակում նա դասախոսությամբ է հանդես եկել բրիգադի սերժանտների դասընթացներում`անդրադառնալով սերժանտների դերին զինված ուժերի տարբեր օղակներում և ընդգծելով առաջնորդության մասնագիտական պատասխանատվության և սերժանտների ու հրամանատարների միջև արդյունավետ հաղորդակցման կարևորությունը։

 

Դասախոսության ընթացքում լուսաբանվեցին մի շարք հարցեր՝

  • առաջնորդության որակները և անձնական օրինակով առաջնորդելու անհրաժեշտությունը,
  • հրամանատարների հետ հաղորդակցման և համագործակցության ձևերը,
  • վստահության և կարգապահության կառուցումը ստորաբաժանումներում,
  • սերժանտների առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց լուծումները։

Հանդիպման ավարտին հյուրերը շրջայց են կատարել ակադեմիայի տարածքում՝ հնարավորություն ունենալով ծանոթանալու ակադեմիայի ենթակառուցվածքներին, պատմությանը, ավանդույթներին և ձեռքբերումներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում