Թալիբները ողջունել են նրանց ահաբեկչական ցուցակից հանելու ռուսական ծրագիրը
Աֆղանստանում իշխանությունը գրաված թալիբները ողջունում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը՝ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից արմատական թալիբական շարժումը բացառելու հնարավորության մասին: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է ժամանակավոր կառավարությունում Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Աբդուլ Քահար Բալխին:
«Աֆղանստանի իսլամական էմիրության արտաքին գործերի նախարարությունը» (պետության անվանումը, որն օգտագործվում է թալիբների կողմից) ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները թալիբ ղեկավարների անունները սև ցուցակից հանելու վերաբերյալ։ Մենք ձգտում ենք միջազգային հանրության հետ լավ հարաբերությունների` հիմնված փոխադարձության սկզբունքի վրա»,- Twitter-ի իր էջում գրել է արմատականների ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին, ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային ակումբի նիստում, Պուտինը ընդունեց ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից «Թալիբան»-ին դուրս բերելու հնարավորությունը՝ շեշտելով, որ Մոսկվայի դիրքորոշումը «լինելու է այս ուղղությամբ շարժվելը»:
Կարծիքներ