Թուրքիայում այսօր 134 մարդ է ձերբակալվել՝ Գյուլենի կազմակերպությանը հարելու մեղադրանքով

Թուրքիայում այսօր 134 մարդ է ձերբակալվել՝ Գյուլենի կազմակերպությանը հարելու մեղադրանքով

Առնվազն 134 մարդ է ձերբակալվել այսօր առավոտյան Թուրքիայում Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության (FETO) հետ կապ ունենալու կասկածանքով, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձ կազմակերպելու համար։ Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը։

Ձերբակալությունները տեղի են ունեցել Ստամբուլի և Անկարայի հինգ թաղամասերում։

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորականներ և սպաներ պետական հեղաշրջման փորձ կատարեցին։

Հիմնական դիմակայությունը ծավալվեց Ստամբուլում և Անկարայում, 250 մարդ զոհվեց՝ չհաշված պուտչիստներին, ավելի քան 2 հազարը վիրավորվեցին։

Անկարան հեղաշրջման նախապատրաստման համար մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և դրա հետ կապված կազմակերպությանը՝ FETO-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում