Մոսկվայի դատարանը 100 մլն ռուբլու հայց է ներկայացրել Chanel-ի դեմ
Մոսկվայի Բասմանի դատարանը 100 միլիոն ռուբլու հայց է ներկայացրել ընդդեմ «Chanel»-ի: «Ռիա Նովոստի»-ին այս մասին հայտնել են դատարանից։
«Մարիա Չեբանի, Անդրեյ Սերգեևի և Անաստասիա Ստրանինայի հայցն ընդդեմ «Chanel»-ի, ընդունվել է վարույց»,- հայտնել են դատարանից։
Հայցվորները պահանջում են ոչ նյութական վնասի փոխհատուցում 100 մլն ռուբլու չափով։ Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ։
Ավելի վաղ ազգությամբ ռուս Լիզա Լիտվինը աղբյուրին հայտնել էր, որ Դուբայի առևտրի կենտրոնում հրաժարվել են վաճառել իրեն «Chanel»-ի պայուսակը, քանի դեռ նա չի ստորագրել փաստաթուղթը, որում նշված է, որ իրը չի տեղափոխի Ռուսաստան։ Ավելի ուշ «Chanel»-ից բացատրել են, որ խնդիրը քարտային հաշվի արգելափակման մեջ է, ոչ թե՝ քաղաքացիության։
Կարծիքներ