Հնդկաստանում այրվող դիակների քանակի պատճառով վառարանները սկսել են հալվել
Այրված դիակների քանակով պայմանավորված՝ Հնդկաստանի դիակիզարանների վառարանները սկսել են հալվել,հայտնում է Al Jazeera- ն:
Մասնավորապես, խոսքը Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգում գազով և փայտով այրվող դիակիզարանների մասին է: Ըստ աղբյուրի,ենթադրվում է, որ մետաղական մասերը սկսել են հալվել, քանի որ COVID-19 համաճարակի պատճառով վառարաններն անընդհատ աշխատում են:
«Մենք աշխատում ենք շուրջօրյա ռեժիմով, որպեսզի ժամանակին կատարենք դիակիզումները»,- ասել է Սուրատ քաղաքի դիակիզարանների հիմնադրամի ղեկավար Կամլեշ Սեյլորը:
Al Jazeera-ն կարծում է, որ նման իրավիճակի անուղղակի պատճառն այն է, որ Հնդկաստանի իշխանությունները ոչ ճիշտ տվյալներ են ներկայացնում COVID-19-ի պատճառով մահացության ցուցանիշի։Երկրի մի քանի այլ խոշոր քաղաքներից տեղեկություններ են հաղորդվում դիակիզման և հուղարկավորությունների շատ ավելի մեծ քանակի մասին, քան հաղորդում են պաշտոնական աղբյուրները: Բացի դրանից, երկրում դեղորայքի պակաս կա, հիվանդանոցները գերծանրաբեռնված են:
Հնդկաստանում ամեն օր կորոնավիրուսի արձանագրվող դեպքերի թիվը գերազանցում է 200.000-ի սահմանը: Համաճարակի սկզբից ի վեր երկրում COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը գերազանցում է 14 միլիոնը:
Կարծիքներ