Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 122 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի
Հայաստանում մարտի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 հազար 714 դեպք, որից 407 հազար 583-ը`առողջացած, 8563-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3937 բուժառու:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 2769 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 122 նոր դեպք, առողջացել է 235 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 927 հազար 322-ի:
Կարծիքներ