ԲԸՏՄ-ն ներկայացրել է Կարմիր գրքում գրանցված կենդանիների ոչնչացման դեպքում տուգանքի չափերը

ԲԸՏՄ-ն ներկայացրել է Կարմիր գրքում գրանցված կենդանիների ոչնչացման դեպքում տուգանքի չափերը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մաս առ մաս կտեղադրի բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների ցանկը։

Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի և (կամ) ոչնչացման դեպքում՝ յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար՝

 

ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ`

 

լայնականջ ոզնի 25 000 դրամ

հարավային պայտաքիթ 25 000 դրամ

մեհելիի պայտաքիթ 25 000 դրամ

նատերերի գիշերային չղջիկ 25 000 դրամ

ասիական լայնականջ չղջիկ 25 000 դրամ

սովորական երկարաթև չղջիկ 25 000 դրամ

ծալքաշրթունք լայնականջ չղջիկ 25 000 դրամ

հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ 25 000 դրամ

կովկասյան մկնիկ 25 000 դրամ

հարավային ավազամուկ 25 000 դրամ

հարավռուսական խայտաքիս 100 000 դրամ

մանուլ 200 000 դրամ

կովկասյան անտառակատու 200 000 դրամ

կովկասյան ջրասամույր 500 000 դրամ

անդրկովկասյան գորշ արջ 1 000 000 դրամ

առաջավորասիական ընձառյուծ 3 000 000 դրամ

բեզոարյան այծ 3 000 000 դրամ

հայկական մուֆլոն 3 000 000 դրամ

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից, պահպանել կենդանական և բուսական աշխարհը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում