Ամբողջ աշխարհում կատարվել է COVID-19-ի դեմ մոտ 300 միլիոն պատվաստում
Մարտի 7-ի դրությամբ աշխարհի 111 երկրներում կատարվել է կորոնավիրուսի դեմ գրեթե 300 միլիոն պատվաստում: Կատարված ներարկումների քանակով առաջատարը ԱՄՆ-ն է, գրում է Bloomberg- ը:
ԱՄՆ-ում իրականացվել է 87,9 միլիոն դեղաչափ COVID-ի դեմ պատվաստում: Անցած շաբաթվա ընթացքում ամբողջ հանրապետությունում օրական իրականացվել է միջին հաշվով 2,16 միլիոն դեղաչափ պատվաստում:
Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 87.9 միլիոն ներարկումներով, երրորդ տեղում ԵՄ երկրներն են, որտեղ իրականացվել է 39.8 միլիոն դեդղաչափի ներարկում:
Առաջին հնգյակում ընդգրկվել են Մեծ Բրիտանիան (22,9 միլիոն) և Հնդկաստանը (20,7 միլիոն):
Հարյուր մարդուն ընկած դեղաչափի հաշվով առաջատարներն են.
Իսրայել (95,35),
Սեյշելյան կղզիներ (85,12),
Արաբական Միացյալ Էմիրություններ (58,29),
Մալդիվներ (39,18),
Միացյալ Թագավորություն (34,26):
Կարծիքներ