Գիտելիքի օրվա առթիվ ամենալավ նվերն է երկու համայնքի 470 աշակերտներին և 53 ուսուցիչներին. Աննա Հակոբյան (լուսանկարներ)

Գիտելիքի օրվա առթիվ ամենալավ նվերն է երկու համայնքի 470 աշակերտներին և 53 ուսուցիչներին. Աննա Հակոբյան (լուսանկարներ)

Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը, հանդերձարաններն ու սանհանգույցներն են:

Առաջին երեք լուսանկարներն արվել են այս տարվա մայիսի 27-ին:
Այդ օրը մեկնարկեց «Իմ քայլը» հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում էր պիլոտային ծրագրով վերանորոգել Տանձուտ և Այգեշատ համայնքների դպրոցների մարզադահլիճները, հանդերձարաններն ու սանհանգույցները:

Վերջին երեք լուսանկարներն արվել են այսօր նույն վայրում:

Երեք ամսվա ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ և գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ ամբողջությամբ վերանորոգվել և կահավորվել են երկու համայնքների միջնակարգ դպրոցների մարզադահլիճները, հանդերձարանները, սանհանգույցները:

Վստահ եմ, որ սա Գիտելիքի օրվա առթիվ ամենալավ նվերն է երկու համայնքի 470 աշակերտներին և 53 ուսուցիչներին: 

Համատեղենք մեր ջանքերը հանուն բարեկեցիկ ապագայի:
#Mystep #Take_a_step #Իմքայլը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ նաև Տելեգրամում