Բայդենի օգնականը Զելենսկու գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
ԱՄՆ Ազգային անվտանգության վարչության պետի օգնական Ջեյք Սալիվանը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էմիլի Հորնի զրույցից հետո հրապարակված հայտարարության մեջ։
«Նրանք քննարկել են ընդհանուր մտահոգություններն ու ընդհանուր մոտեցումը Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական ռազմական ուժերի կուտակման վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում։
Բացի այդ, ըստ Հորնի, Սալիվանը ողջունել է չորեքշաբթի օրը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հայտարարությունը Դոնբասում հրադադարին վերադառնալու վերաբերյալ:
Կարծիքներ