ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
Բեռնատարներն սկսել են մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված՝ օգտագործելով ԱՄՆ-ի կողմից կառուցված ժամանակավոր նավամատույցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«Այսօր տեղական ժամանակով մոտավորապես ժամը 9-ին մարդասիրական օգնությամբ բեռնատարներն սկսել են ափ շարժվել Գազայի ժամանակավոր նավամատույցով: ԱՄՆ-ի ոչ մի զինծառայող Գազայի հատվածում ափ չի իջել», - գրված է X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հրամանատարությունը պարզաբանել է, որ կազմակերպված «ծովային միջանցքն» օգտագործվում է բացառապես հումանիտար նպատակներով՝ մի շարք երկրների և կազմակերպությունների օգնությունը տեղ հասցնելու համար։
Պենտագոնն ավելի վաղ հայտնել էր, որ ամերիկյան զորքերն սկսել են ժամանակավոր նավահանգստի կառուցումը, որը կգտնվի Գազայի հյուսիսային ափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Ծրագրի համաձայն՝ մարդասիրական օգնությունը նախ Կիպրոսում բեռնվելու է նավերում, ապա այնտեղից հասցվելու նավահանգիստ։ Օգնությունը կտեղափոխվի օժանդակ նավեր և կհասցվի հատուկ ստեղծված նավամատույց։ Այնտեղից մարդասիրական օգնությունը բեռնատարներով կհասցվի Գազայի բնակիչներին:
Կարծիքներ