Նրանք մաքսիմալ էֆեկտիվությամբ գործեցին․ Կապառոսը՝ Հայաստան - Ուկրաինա խաղի մասին
Կապառոսը՝ Հայաստան - Ուկրաինա խաղի մասին.
«Ես մինչև նոյեմբերի 30-ը պայմանագիր ունեմ»,- պատասխանեց Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը լրագրողներից մեկի հարցին՝ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Խոակին Կապառոսի հրաժարական տալու վերաբերյալ։
«Խաղի հաշիվը չափազանց դաժան էր մեզ համար։ Նրանք մաքսիմալ էֆեկտիվությամբ գործեցին։ Ունեին 5 հնարավորություն, որոնք էլ իրացրեցին։
B խմբում հանդես են գալիս շատ ուժեղ հավաքականներ։ Իսկ մյուս մրցաշրջանում այս լիգայում հանդես է գալու Անգլիայի հավաքականը»,- ավելացրեց Խոակին Կապառոսը։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Ուկրաինայի ընտրանուն:
Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ պարտվեց 0-5 հաշվով։
Կարծիքներ