Ռումինիայում 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ռումինիայում 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

4,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել հինգշաբթի՝ ժամը 16:57-ին Ռումինիայի արևելյան Վրանչա շրջանում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Երկրի ֆիզիկայի ազգային ինստիտուտից։

 Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Նույն օրը երկրում գրանցվել է ևս երկու երկրաշարժ:

Ռումինիան աճող սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր է, որտեղ պարբերաբար ցնցումներ են գրանցվում։ Դեկտեմբերի սկզբից Ռումինիայում գրանցվել է 25 երկրաշարժ՝ 2,1-ից 4,1 մագնիտուդով։

Այս տարվա ամենահզոր երկրաշարժը՝ 4,7 մագնիտուդով, երկրում տեղի է ունեցել մայիսի 26-ին։ Այն զգացվել է նաև Բուխարեստում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում