Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը ԱԻՆ-ում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ 7 ահազանգ է ստացվել
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արտաշատ և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
Կարծիքներ