Երրորդ օրն է Հարավային Աֆրիկայում այրվում է խորհրդարանի շենքը

Երրորդ օրն է Հարավային Աֆրիկայում այրվում է խորհրդարանի շենքը

Հարավաֆրիկյան Հանրապետությունում,  Քեյփթաունի խորհրդարանի շենքում երրորդ օրն է հրդեհը շարունակվում է։ Շենքը կառուցվել է 1880-1980-ական թվականներին։

Հրդեհը սկսվել է հունվարի 2-ին։ Ավելի ուշ իշխանությունները հայտնել են, որ հրդեհը վերահսկվում է։ Սակայն հունվարի 3-ին տանիքը կրկին հրդեհվել է։ Հունվարի 4-ին Հարավային Աֆրիկայի կառավարությունը հայտարարել է, որ հրդեհը մեկուսացվել է, հայտնում է Meduza-ն։

Հրդեհը վնասել է խորհրդարանի շենքի տանիքը և վերին հարկերը։ Հրդեհի ենթադրյալ մեղավորին ոստիկանությունը բերման է ենթարկել, նրան  մեղադրանք է առաջադրվել  բնակարանային գողության և հրկիզման մեջ:

Երրորդ օրն է շարունակում է այրվել Հարավային Աֆրիկայի խորհրդարանի շենքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում