«Վանը» 0:2 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»

«Վանը» 0:2 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Վան»-ին:

Երևանի «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում թիմերը փոխանակվում էին գրոհներով, սակայն մրցակցի դարպասը տանող ճիշտ ճանապարհը չէին գտնում: Երկրորդ կեսի 51-րդ րոպեին «Վան»-ն բացեց հանդիպման հաշիվը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Ֆիլկովն, ով գնդակ ուղարկեցի դարպասի վերին անկյունը: «Վան»-ին հաջողվեց նաև երկրորդ անգամ գրավել Հայաստանի չեմպիոն դարպասը արդեն 59-րդ րոպեին: Մրցակցի դարպասապահի սխալից օգտվեց Բադոյանը: Ի վերջո «Վան»-ն արտագնա խաղում հաղթեց «Ալաշկերտ»-ին 0:2 հաշվով և երեք խաղից հետո ունի 3 միավոր: «Ալաշկերտ»-ը երկու խաղի արդյունքում միավոր չունի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում