Բրիտանացին վարորդական իրավունք ստանալու քննությունը հանձնել է 157 անգամ ձախողելուց հետո
Մեծ Բրիտանիայի բնակիչներից մեկը, որի անունը չի հաղորդվում, վերջապես կարողացել է վարորդական իրավունք ստանալ 157 անգամ քննությունը ձախողելուց հետո:
Ինչպես գրում է Oddity Central-ը, տղամարդը բազմաթիվ անգամներ ձախողել է քննության ժամանակ տեսական հարցերին պատասխանելու փուլը:
Այս մասին հայտնել է թագավորության Տրանսպորտային միջոցների և վարելու հարցերով գործակալությունը՝ նշելով, որ տղամարդու դեպքը նոր ռեկորդ է տեսական քննությունը ձախողելու քանակով:
Գործակալությունից նշել են, որ ձախողումների նախորդ «ռեկորդը» սահմանել էր երիտասարդ կինը, որը 117 անգամ է քննություն հանձնել և դեռ չի անցել:
Նա ոչ միայն 157 անգամ ձախողել է քննությունը, այլև 3000 ֆունտ ստերլինգ ($4,100) ծախսել քննությունների հանձնման ընթացքում:
Ոմանց կարծիքով՝ բրիտանացին կարող է հավակնել վատագույն վարորդի կոչմանը, սակայն ոմանք էլ գովաբանել են նրա համառությունն ու ձախողումից հետո չհիասթափվելու կարողությունը:
Կարծիքներ