Աֆղանստանում դպրոցի դեմ իրականացված հարձակման զոհերի թիվը հասել է 55-ի
Ամերիկայի ձայն
Աֆղանստանում դպրոցներից մեկում իրականացված պայթյունների արդյունքում զոհերի թիվը հասել է 55-ի, կա ավելի քան 150 վիրավոր: Վիրավորներից մի մասի վիճակը չափազանց ծանր է:
Պայթյուններն իրականացվել են ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի միջոցով, որոնց հաջորդել են ականանետերի պայթյունները: Այս մասին ‘’Ռոյթըրս’’ գործակալությանը հայտնել է բարձրաստիճան մի սպա, չցանականալով ներկայանալ:
Զոհերի մեծ մասը աղջիկ աշակերտներ են:
Երկրի նախագահ Աշրաֆ Ղանին այս հարձակման մեջ մեղադրել է Թալիբան ծայրահեղական շարժմանը:
Մայրաքաղաք Քաբուլը բերվել է բարձր պատրաստվածության վիճակի այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց մինչեւ սեպտեմբերի 11-ն այստեղից իր բոլոր ուժերը հետ քաշելու ծրագրի մասին: Դրանից հետո Թալիբան շարժումը սկսեց հարձակումների շարք երկրի տարբեր հատվածներում:
Թալիբանի խոսնակը հերքում է այս խմբավորման կողմից հարձակումն իրականացվելու մեղադրանքները, երբ դեռեւս որեւէ խմբավորում իր վրա չի վերցրել դրա պատասխանատվությունը:
Կարծիքներ