Ռոնալդուն հարսնացուի հետ խախտել է կարանտինը եւ կտուգանվի (լուսանկար)
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ նրա հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսը խախտել են կորոնավիրուսի համավարակի հետեւանքով Իտալիայի կառավարության սահմանած կարանտինային կանոնները, հաղորդում է corrieredellosport.it-ը։
Ռոնալդուն բաց էր թողել ՍՊԱԼ-ի հետ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպումը (թուրինյանը թիմը հաղթել էր 4։0 հաշվով՝ դուրս գալով կիսաեզրփակիչ) եւ մեկնել Մոնբլան լեռան ստորոտում գտնվող Կուրմայոր քաղաք հարսնացուի ծննդյան 27-ամյակը նշելու։
Նրանք խախտել են վարակի տարածման բարձր (նարնջագույն) գոտում գտնվող Պիեմոնտ եւ Վալե դ’Աոստա մարզերի սահմանները, ինչն արգելված է։ Թուրինից հեռանալու համար Ռոնալդուն ու Ջորջինան կտուգանվեն։
Կարծիքներ