Գերության մեջ գտնվող շիրակցի 3 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ․ Նազելի Բաղդասարյան
Շիրակի մարզից գերության մեջ գտնվող 3 զինծառայող այսօր խոսել է հարազատների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ պատգաավոր Նազելի Բաղդասարյանը։
«Այսօր գերության մեջ գտնվող մեր մարզի 62 զինծառայողներից 3-ը հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ։ Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք են վերադառնում 5 գերիներ»,- գրառել է պատգամավորը։
Կարծիքներ