Բրիտանիայում կորոնավիրուսի վտանգի աստիճանը նվազեցվել է
Մեծ Բրիտանիայի իշխանությունները նվազեցրել են կորոնավիրուսից եկող վտանգի մակարդակը՝ չորսից իջեցնելով երեքի: Այս մասին հայտնել են Անգլիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Ուելսի և Շոտլանդիայի բժիշկները:
«Շնորհիվ բրիտանացիների կողմից սոցիալական հեռավորության պահպանման և պատվաստման ծրագրի արդյունքների վարակման, մահվան դեպքերի և հոսպիտալացումների դեպքերի թիվը զգալիորեն նվազել է: Այդուհանդերձ, կորոնավիրուսը դեռևս չի անհետացել, մարդիկ ամեն օր վարակվում են և տարածում վարակը, ուստի պետք է պահպանել զգոնությունը»,- ասվում է բժիշկների համատեղ հայտարարության մեջ:
Այս հայտարարությունը տարածվել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մամուլի ասուլիսին ընդառաջ: Ակնկալվում է, որ նա հայտարարելու է կորոնավիրուսով պայմանավորված որոշ սահմանափակումներ, ինչպես նաև կխոսի կարանտինն աստիճանաբար հանելու մասին:
Երկրում պատվաստումները սկսվել են 2020 թվականի դեկտեմբերի 8-ից: Այս պահին պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է երկրի բնակչության ավելի քա 53 տոկոսը՝ 35.3 մլն մարդ, իսկ երկու դեղաչափերը՝ 26 տոկոսը՝ 17.6 մլն մարդ: Բրիտանիայի իշխանությունները որոշել են մեծացնել պատվաստումների միջև ընկած ժամանակահատվածը՝ երեք շաբաթից հասցնելով երեք ամսի, որպեսզի կարողանան սեղմ ժամկետներում ավելի մեծ թվով մարդկանց պատվաստել:
Կարծիքներ