Վրաստանում ամբողջությամբ պատվաստվել է չափահաս բնակչության 35,24%-ը
Վրաստանում դեկտեմբերի 3-ի դրությամբ ընդհանուր առմամբ կատարվել է 2 211 839 պատվաստում։ Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Ըստ կենտրոնի տվյալների՝ առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 183 932 մարդ, կամ չափահաս բնակչության 41,7%-ը։
Միաժամանակ, ամբողջությամբ պատվաստվել է 1 009 992 մարդ՝ չափահաս բնակչության 35,24%-ը։
Դեկտեմբերի 2-ին կատարվել է 11 699 պատվաստում։
Ամենաշատ պատվաստումները կրկին իրականացվել են Թբիլիսիում՝ 3 889 մարդ։ Մյուս շրջաններում տվյալները հետևյալն են.
Իմերեթի` 1 663,
Աջարիա` 1 318,
Սամեգրելո-Զեմո Սվանեթի` 1 271,
Քվեմո Քարթլի` 1 013,
Կախեթի` 863,
Գուրիա` 543,
Շիդա Քարթլի՝ 504,
Սամցխե-Ջավախեթի՝ 268,
Մցխեթա-Մթիանեթի՝ 260,
Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 107:
Հիշեցնենք՝ Վրաստանում պատվաստումներն այս պահին իրականացում են 3 պատվաստանյութով՝ «Pfizer», «Sinopharm» և «Sinovac»։
Կարծիքներ