Ալմաթիի փոխմարզպետը հայտարարել է օդանավակայանի ազատագրման մասին․ կադրեր Ալմաթիի օդանավակայանից

Ալմաթիի փոխմարզպետը հայտարարել է օդանավակայանի ազատագրման մասին․ կադրեր Ալմաթիի օդանավակայանից

Ալմաթիի փոխմարզպետը հայտարարել է օդանավակայանի ազատագրման մասին Ալմաթիի օդանավակայանից կադրեր են հրապարակվել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ալմաթիի օդանավակայանն անցել է ցուցարարների հսկողության տակ։

Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։

Ամեն ինչ սկսվել է երկրի արևմուտքում հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացումից հետո՝ մինչև 120 տենգե մեկ լիտրի համար։ Սկզբում Մանգիստաուի մարզում, ապա այլ շրջաններում:

Բազմաթիվ հանրահավաքներ են տեղի ունեցել Ակտաու, Ժանաոզեն և Աթիրաու քաղաքներում։ Ալմաթիում ստիպված են եղել փակել հանրապետության հրապարակը։ Ակտիվիստներն այրել են խարույկները, եղել են նաև հարձակումներ ոստիկանների վրա։ Կան ձերբակալվածներ։ Ընդ որում, կառավարական հանձնաժողովի անդամները Ակտաու քաղաքում ցուցարարների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են, որ հեղուկացված գազի արժեքը կնվազեցնի մինչև 50 տենգե մեկ լիտրի համար:

Ղազախստանի նախագահը օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ պետությունների ղեկավարներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում