Կասիլյասը դարպասապահների պատրաստման կենտրոն է բացել Դուբայում
Մադրիդի «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը դարպասապահներ պատրաստելու իր առաջին կենտրոնն է բացել։ Այն կոչվում է «Իկեր Կասիլյասի դարպասապահների պատրաստման կենտրոն» ու գտնվում է Դուբայում։ Այս մասին գրում է Armsport.am-ը՝ վկայակոչելով AS-ը։
Նախագիծն արժանացել է Էմիրաթների սպորտային խորհրդի հավանությանը։
«Միշտ երազել եմ պարտքս այն սպորտին վերադարձնելու մասին, որն ինձ ամեն ինչ է տվել, դրա համար էլ կենտրոն բացեցի՝ նվիրված տաղանդավոր դարպասապահների զարգացմանը։ Չնայած նրան, որ կենտրոնը դարպասապահների կմարզի, մեր գլխավոր նպատակը երիտասարդ լավ ֆուտբոլիստների գտնելն ու նրանց զարգացնելն է»,- Կասիլյասի խոսքերն է փոխանցում AS-ը։
Կենտրոնում կարող են մարզվել նաև պրոֆեսիոնալ դարպասապահներ՝ ներառյալ արտասահմանից։ Նաև պլանավորվում է դարպասապահների մարզիչների ուսուցում։
Կասիլյասի նախագիծը կաշխատի «Ֆուրսան Խիսպանիա» ֆուտբոլային ակումբի հետ համագործակցությամբ, որի հիմնադիրը Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Միչել Սալգադոն է։
Կարծիքներ