Իսրայելում հայտարարել են, որ չեն քննարկում Գոլանի բարձունքների վերադարձը Սիրիային
«Իսրայելը չի քննարկում Գոլանի բարձունքները Սիրիային վերադարձնելու հարցը»,-ասել Է Լապիդը՝ հանդես գալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գոլանի բարձունքների տարածքի մեծ մասն Իսրայելի կողմից օկուպացվել Է 1967 թվականին Սիրիայի հետ վեցօրյա պատերազմից հետո: 1981 թվականին ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ճանաչել Գոլանի մի մասն իր տարածք հռչակելու Իսրայելի որոշումը: 2019 թվականից ԱՄՆ-ը միակ պետությունն Է, որը ճանաչել Է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների օկուպացված տարածքների նկատմամբ:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում Է 2011 թվականից: 2017 թվականի վերջին հայտարարվել Է Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ տարած հաղթանակի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ